Նրանք անխուսափելիորեն թիրախ կդառնան Ռուսաստանի զինված ուժերի համար․ Զախարովա
Ֆրանսիացի զինվորականները կդառնան Ռուսաստանի զինված ուժերի թիրախը, եթե հայտնվեն Ուկրաինայի հակամարտության գոտում: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե ֆրանսիացիները հայտնվեն հակամարտության գոտում, նրանք անխուսափելիորեն թիրախ կդառնան Ռուսաստանի զինված ուժերի համար»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հավանականության մասին հայտարարությունը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել էր այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ Նա մանրամասնել էր, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը և Կիևը օգնություն խնդրի։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է: Այս մասին ասել է ՌԴ նախագա...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ է մեկնել․ նախատեսվում է ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությու...
ՀՀ-ն վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք սա պետք է ունենք ոչ միայն որպես նպատակ, այլ նաև գործողությունն...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջան...