ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոչ մեկը թող կիրանցեցու անունից չխոսա, մենք թուրքի հետ չենք ապրելու». Կիրանցի բնակիչներ

Կիրանցի բնակիչներին լրագրող Անի Գևորգյանը հարց ուղղեց` ճի՞շտ է, որ գյուղապետը լրատվականներին ասել է, թե սահմանազատումը այս պահին սառեցվել է: «Մենք չենք հավատում Կառավարությանը: Եթե 8 կետը դրել են, 3-ը խի են թողել: Հնարավոր է, հիմա կանգնեցրել են, որ հետո ավելի վատ բանով մեզ անակնկալի բերեն: Ոչ մեկը թող կիրանցեցու անունից չխոսա»,- պատասխանեցին գյուղացիներից մի քանիսը:


«Ժողովուրդն արդեն իրենց համար գործիք է»,- հավելեց մեկ այլ գյուղացի:


Մի երիտասարդ կիրանցեցի էլ ասաց. «Թող ոչ ոք չմտածի, թե մենք այստեղ ուրախությամբ թուրքին դիմավորելու ենք: Ուղղակի մինչև հիմա տեղի ունեցածը էլի ոչինչ, թուրքը մեզնից մի քիչ հեռու է: Բայց մեր պայքարը չի վերջացել, մենք թուրքի հետ չենք ապրելու»:


Առավել մանրամասն` տեսանյութում:

Քաղաքականություն