ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է. Նիկոլ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ի՞նչ է նշանակում շարժումը օրհնել, նշանակում է առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Կաթողիկոսի թույլտվության քաղաքական տեքստ ասել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
«Գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ 1 շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը»,- ընդգծեց նա:
Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին:
«Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը առաջնորդում է քաղաքական շարժում, դա շատ ակնհայտ բան է: Ինչո՞ւ պետք է Կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում, ընդ որում հիմա պարզ է այդ շարժման նպատակը, որովհետև շարժման խոսնակը դրա մասին հայտարարել է, ինչպես իրենք են ձևակերպում, նպատակն է նախորդ իշխանությանը Հայաստանում իշխանության բերելը և ըստ ամենայնի նախորդ և նախորդ իշխանությանը »,- նշեց նա:
Ըստ նրա՝ այս սցենարը ներկայացվել էր դեռևս 2021թ ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի ղեկավարի կողմից, թե ինչպես պետք է եկեղեցու միջոցով Հայաստանում իրականացնել իշխանափոխություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան մարդ պետք է հավաքվի, որպեսզի հրաժարական տաք. Auroranews-ի հարցը` Փաշինյանին
Հարգելի ներկաներ, այսօր Ռադիոյի օրն է, եւ տրամաբանական կլիներ, որ առաջինը հարցն ուղղելու պատիվը տրվեր ասուլիսին ներկա բո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա։Վարչապետի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Մոսկվայում։Մոսկվայում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` Վանեցյանի գաղտնի ձայնագրության մասին
Սահմանազատման գործընթացի կասեցում պահանջող այս գործընթացին աջակցություն են հայտնում օտար երկրներում ծվարած նարկոբարոններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են. Բագրատ Սրբազան
«Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են, կոնկրետ իմ հեռախոսը լսում են»,- «Տավու...