Շիրակի թեմի առաջնորդը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը․ «Հրապարակ»
Hraparak.am-ը գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականը պահանջող հոգևորականներին.
«Եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դա նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը»,- ասել է Փաշինյանը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին խնդրեցինք պատասխանել այս հայտարարությանը․
«Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել։ Ամեն ինչ է ձախողել, ամեն ինչ, չկա մի բնագավառ, որտեղ չի ձախողել, նույնիսկ ասֆալտելու բնագավառն է ձախողել, միակ բռնվելիք տեղը ասֆալտն էր, դրանում է ձախողել, այսինքն՝ ոչ մի տեղ չի մնացել, որ չձախողի, ամենուրեք է ձախողել։ Ձախորդ Փանոսը իր հետ համեմատած հաջողակ է, հասկանո՞ւմ ես, Ձախորդ Փանոսն իր հետ համեմատության մեջ հաջողակ կերպար է»,- ասաց Միքայել Սրբազանը»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել էր իշխանություն-եկեղեցի հակամարտությանը։
Նմանատիպ հոդվածներ
Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին 10 տարվա ընթացքում ամենախոշոր բռնկումներից մեկը
Վերջին 10 տարվա ընթացքում ամենամեծ բռնկումներից մեկը տեղի է ունեցել Արեգակի վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուս...
Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ
«Ընդհանուր հայտարարություն կլինի, ես այդ հայտարարության մաս կկազմեմ»,- «Փաստինֆո»-ին ասել է Հայ առաքելական եկեղեցու Սյու...
Երկիրը ծածկել է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը
Երկրի վրա տեղի է ունենում ամենաբարձր (հինգերորդ) մակարդակի մագնիսական փոթորիկ, վերջին անգամ դա տեղի է ունեցել 20 տարի առ...
Չինաստանը գործարկել է աշխարհում առաջին զոնդը՝ Լուսնի հեռավոր կողմից նմուշ հավաքելու համար
Չինաստանը հաջողությամբ արձակել է «Չանյե-6» ավտոմատ տիեզերական կայանը՝ պատմության մեջ առաջին անգամ Լուսնի հակառակ կողմից...