Չինաստանը գործարկել է աշխարհում առաջին զոնդը՝ Լուսնի հեռավոր կողմից նմուշ հավաքելու համար
Չինաստանը հաջողությամբ արձակել է «Չանյե-6» ավտոմատ տիեզերական կայանը՝ պատմության մեջ առաջին անգամ Լուսնի հակառակ կողմից գրունտի նմուշներ հավաքելու համար: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
Արձակումն իրականացվել է Չինաստանի հարավային Հայնան կղզու Վենչան տիեզերակայանից «Չանչժեն-5 Y8» տանող հրթիռի միջոցով:
«Չանյե-6» ավտոմատ տիեզերակայանը բաղկացած է ուղեծրային, վայրէջքային, թռիչքային և վերադարձի մոդուլներից։ Միջազգային համագործակցության շրջանակներում վայրէջքային մոդուլում գտնվում են գիտական սարքեր Ֆրանսիայից, Իտալիայից և Եվրոպայի տիեզերական գործակալությունից, իսկ ուղեծրային մոդուլում՝ ոչ մեծ արբանյակ Պակիստանից:
Լուսնի հակառակ կողմում վայրէջքի վայր է ընտրված Ապոլլոն խառնարանը, որը գտնվում է Հարավային բևեռ-Էյթկեն ավազանում:
«Չանյե-6»-ը փափուկ վայրէջք կկատարի Լուսնի վրա: Սարքը կհավաքի լուսնային գրունտի նմուշներ հորատման կայանքի և ռոբոտացված շերեփի միջոցով։
Նմուշների հավաքումից հետո թռիչքի մոդուլը կհեռանա Լուսնից և Լուսնի ուղեծրում կկցվի ուղեծրային ապարատին: Այնուհետև վերադարձի մոդուլը նմուշները կհասցնի Երկիր և վայրէջք կկատարի Չինաստանի հյուսիսում: Ակնկալվում է, որ ամբողջ առաքելությունը կտևի 53 օր:
2020 թ․ նոյեմբերի 24-ին Վենչան տիեզերակայանից արձակվել էր «Չանչժեն-5» տանող հրթիռը։ Այն Լուսին էր ուղարկել «Չանյե-5» կայանը, որը մեկնարկից մոտավորապես 23 օր հետո վերադարձավ Երկիր՝ հավաքելով մոտ 2 կգ լուսնային գրունտ, որպեսզի չինացի մասնագետներն ուսումնասիրեն այն ինչպես գիտական նպատակներով, այնպես էլ գիտահետազոտական բազայի կառուցմանը նախապատրաստվելու նախագծի համար:
Նմանատիպ հոդվածներ
Շիրակի թեմի առաջնորդը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը․ «Հրապարակ»
Hraparak.am-ը գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականը պահանջող հոգևորականներին. «...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ferrari-ն ցուցադրել է V12 շարժիչով նոր առաջատար սուպերքարը․ հայտնի է արժեքը
Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր սուպերքարը, որը կոչվում է 12Cilindri. այն 812 Superfast-ի...
Կիրանցի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյ...
Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին 10 տարվա ընթացքում ամենախոշոր բռնկումներից մեկը
Վերջին 10 տարվա ընթացքում ամենամեծ բռնկումներից մեկը տեղի է ունեցել Արեգակի վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուս...