ՆԳՆ-ն տեղեկացնում է՝ տեղադրվել է նոր արագաչափ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում (Արծիվի թևեր կոչվող հատված) տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է։
Լուսանկարահանող տեխնիկական միջոցները գործարկվելու են մայիսի 6-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցում արդեն մոտ մեկ ժամ է՝ էլեկտրաէներգիա չկա
Տավուշի մարզի Կիրանց գյուղում արդեն մոտ մեկ ժամ է՝ էլեկտրաէներգիա չկա։Հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությ...
ՆԳՆ-ն՝ Տավուշում ոստիկանության հատուկ գործողություններ իրականացնելու վերաբերյալ լուրերի մասին
Ներքին գորշերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իր...
Կիրանց չափագրողներ են եկել. գյուղացիները լարված են. ինչ վիճակ է այնտեղ
Այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղ են եկել չափագրողներ: Գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Այո, չ...
ՊՆ-ն՝ Կիրանցում ադրբեջանցի հատուկջոկատային նկատելու լուրերի մասին
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջա...