«Պուտինը խաղաղություն չի ուզում, նա խելագար է». Զելենսկի
Դոնեցկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի 110-րդ առանձին բրիգադի զինվորականները խոցել են հերթական ռուսական Սու-25 կործանիչը: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված հերթական տեսաուղերձում։
«Մեր յուրաքանչյուր մարտական բրիգադ, որն ամուր է պահում դիրքերը, մեր յուրաքանչյուր մարտիկ, որն արդյունք է ապահովում իր համար, իր գործընկերների համար, իր ստորաբաժանման համար, պաշտպանում է ամբողջ Ուկրաինան»,-ասել է Զելենսկին:
Նույն տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը կոչ է արել երկրի քաղաքացիներին չկորցնել զգոնությունը: Զելենսկին նշել է, որ ՌԴ-ն փորձում է խափանել խաղաղության գլոբալ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենա հունիսին Շվեյցարիայում:
«Պուտինը խաղաղություն չի ուզում, նա խելագար է, և ամեն օր իր պետությունն ինչ-որ բան է անում դա ապացուցելու համար։ Եվ այդ չարիքը հաղթահարելու, պատերազմը հաղթահարելու համար մեզ խաղաղության առավելագույն միասնություն է պետք», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
Նմանատիպ հոդվածներ
Կարձագանքենք նաև ասիմետրիկ միջոցներով. Զախարովա
Ռուսաստանը Մերձբալթյան երկրներին կպատասխանի տնտեսական և տարանցիկ պատժամիջոցներով ՝ ի պատասխան Մոսկվայի նկատմամբ թշնամանք...
Առաջինը, ով պետք է զորակոչվի, Բայդենն է՝ որպես մտավոր հետամնաց, և Զելենսկին՝ որպես հոգեկան հիվանդ. Վոլոդին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին պետք է առաջին հերթին զորակոչվեն Ուկրաինայի Զինված ո...
«Ռուսական բալիստիկ հրթիռների հզորությունն ու հեռահարությունը վտանգի է ենթարկում բոլորիս». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ռուսական բալիստիկ հրթիռների հնարավորություններն ու հեռահարությունը վտան...
«Դա մենք պատրաստ ենք անել հիմա». Նեթանյահու
Իսրայելը չի հրաժարվել Գազայի հատվածում հրադադարից և դեռ պատրաստ է դրան գնալ անկլավում պահվող պատանդներին ազատելու դիմաց:...