Զախարովան պատասխանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ցանկացած դասավորության դեպքում կմնա Եվրասիայում անվտանգության ապահովման արդյունավետ կառույց։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք համոզված ենք, որ ցանկացած դասավորության դեպքում ՀԱՊԿ-ը կա եւ կմնա արդյունավետ կառույց, որը պատասխանատու է Եվրասիայում, ինչպես նաեւ նրա անդամ պետությունների անվտանգության պահպանման համար», - նշել Է դիվանագետը՝ պատասխանելով կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին:
Զախարովայի խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և պետք է կրի համապատասխան պարտավորություններ։
Ըստ նրա` չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հնչող մեղադրանքներին` անդամակցության հետ կապված որևէ նոր քայլեր գործընկեր երկրները չեն ձեռնարկել:
Պարտավորությունների թվում նա հիշեցրել է1992թ.–ի հավաքական անվտանգության մասին պայմանագիրն ու 2002թ.–ի կանոնադրությունը, ինչպես նաև այլ փաստաթղթերով Հայաստանի նախատեսված պարտավորությունները:
«Մենք նախկինի պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը ՝ ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական ուղղությունը, այդ թվում՝ կազմակերպության հետագա աշխատանքի համատեքստում»,-նշել է Զախարովան:
Զախարովան նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 19-րդ հոդվածը ամրագրում է միավորումից դուրս գալու հնարավորությունը: Պետությունը պետք է ՀԱՊԿ-ին պաշտոնական ծանուցում ուղարկի կազմակերպությունից հեռանալու օրվանից ոչ ուշ քան 6 ամիս առաջ:
Նմանատիպ հոդվածներ
Անահիտ Մանասյանը Կիրանցի դպրոցը սահմանազատելու մասին
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնա...
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ են քննարկել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի...
«ԱՄՆ նախկին դեսպանն աջակցել է Վրաստանում հեղափոխության փորձերին» ․Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի՝ քաղաքականության հարցեր...
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...