ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ սրբազանին ու Գառնիկ Դանիելյանին կրկին չեն թողնում Կիրանց մտնել
Ոստիկանները Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանին և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին կրկին թույլ չտվեցին Կիրանց մուտք գործել։
«Ուզենք` այլ ճանապարհներով կարող ենք գնալ, բայց հո գողեգող ճանապարհներով մեր գյուղերը չենք գնալու»,- ասաց սրբազանը։
Նա ոստիկանների հետ բանակցում էր, որ իրենց թույլ տան կարճ ժամանակով գյուղ մտնել, բնակիչներին ողջունել, վիճակի մասին տեղեկանալ ու հրաժեշտ տալ, դուրս գալ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Նա դիմեց Կիրանցի բնակիչներին՝ կոչ անելով ուժեղ լինել։
Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ հիմա Կիրանցը «դասական շրջափակման» մեջ է ոստիկանների կողմից։
«Երբ ասում են պատերազմ, մարդիկ պատկերացնում են ռազմական գործողություններ։ Դրանք պատերազմի ընդամենը 1 բաղադրիչն են, ընդ որում՝ ամենևին ոչ ամենասարսափելին ու մահաբերը։ Ամենասարսափելին ու մահաբերը մարդկանց արժանապատվությունից, հողից, ինքնությունից, պատմությունից զրկելն է, որը հենց արվում է մեր ներսից»,- ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ հիմա հենց դա է արվում։ Նա շեշտեց՝ սահմանազատում և սահմանագծում չկա, այն, ինչ Տավուշում է արվում, միակողմանի հանձնում է։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Կիրանցի բնակիչներից մեկը ArmeniaSputnik-ին բացառիկ տեսանյութ է ուղարկել, որը նա գաղտնի է նկարահանել, քանի որ ճանապարհին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակի են հասցրել պայքարի խորհրդանիշ 96-ամյա Լենիկ տատիկին. Կիրանցում իրավիճակը լարված է
Ինչ վիճակի են հասցրել պայքարի խորհրդանիշ 96-ամյա Լենիկ տատիկին: Նման գրառում է արվել Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին
Այս պահին լարված իրավիճակ է Կիրանց գյուղի մոտ։ Ոստիկանական ուժերը փակել են ճանապարհը և հավաքվածներին թույլ չեն տալիս գյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիահայ լրագրողն արդեն 7-րդ օրն է հացադուլ է անում «Զվարթնոց» օդանավակայանում
ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում հացադուլ է...