Մենք ստիպված եղանք քայլեր ձեռնարկել և կատարեցինք այն քայլը, որը պահանջվում էր․ Էրդողան
Էրդողանը հայտարարել Է Իսրայելի հետ առևտրային հարաբերություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին։ Երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը նա գնահատել է 9,5 մլրդ դոլար։
«Իսրայելի և Պաղեստինի միջև ծավալված իրադարձություններն անընդունելի են։ Մենք ստիպված եղանք քայլեր ձեռնարկել և կատարեցինք այն քայլը, որը պահանջվում էր։ Մենք ունեինք 9,5 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն, այժմ դադարեցրել ենք այն», — հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հետ կապված արտահանման-ներմուծման գործողություններն ամբողջությամբ դադարեցվել են:
Գերատեսչությունը նշել է, որ Անկարան «խստորեն եւ վճռականորեն կկատարի այդ միջոցառումները այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի կառավարությունը թույլ չի տվել մարդասիրական օգնության շարունակական եւ բավարար հոսքը Գազա»:
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Էրդողանին մեղադրել է այդ որոշումից հետո միջազգային համաձայնագրերը խախտելու մեջ:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ 2023 թվականին երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է 6,8 մլրդ դոլար, որի 76% - ը բաժին է ընկել թուրքական արտահանմանը։ Դեռ սեպտեմբերին Էրդողանն ու Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պայմանավորվել էին աշխատել այն «առնվազն 15 մլրդ դոլարի» հասցնելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Անահիտ Մանասյանը Կիրանցի դպրոցը սահմանազատելու մասին
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնա...
«ԱՄՆ նախկին դեսպանն աջակցել է Վրաստանում հեղափոխության փորձերին» ․Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի՝ քաղաքականության հարցեր...
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ են քննարկել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի...