Հայտարարությունը շատ կարևոր է և շատ վտանգավոր․ Պեսկով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ուկրաինա զորք մտցնելու հնարավորության մասին խոսակցությունները վտանգավոր միտում են։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայտարարությունը շատ կարևոր է և շատ վտանգավոր։ Ֆրանսիան՝ ի դեմս Ֆրանսիայի պետության ղեկավարի, շարունակում է անընդհատ խոսել Ուկրաինայի շուրջ հակամարտությունում «տեղում» իր անմիջական մասնակցության հնարավորության մասին»,- ասել է նա ճեպազրույցում։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ ռուսական կողմը կշարունակի հետևել այս թեմայի զարգացմանը և ընդգծել, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կշարունակվի մինչև սահմանված նպատակների իրագործումը:
Բացի այդ, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Քեմերոնի հայտարարությունները Ռուսաստանի տարածքում օբյեկտներին հարվածներ հասցնելու Ուկրաինայի իրավունքի մասին, Պեսկովը հայտարարել է, որ դա Լոնդոնի կողմից «բանավոր էսկալացիա» է, որը «կարող է վտանգ ներկայացնել Եվրոպական անվտանգության համար»:
Նախօրեին The Economist ամսագրին տված հարցազրույցում Մակրոնը հերթական անգամ հայտարարել էր, որ չի բացառում իր զինծառայողներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը: Նա հստակեցրել է, որ դրա պայմանը կլիներ Կիևի կողմից խնդրանքը կամ ռուսական զորքերի ճեղքումը ռազմաճակատի գծում: Նրա խոսքով՝ եվրոպական երկրների զգուշավորությունը «Ռուսաստանին կմղի հարձակման»։
Նույն օրը Քեմերոնը հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Լոնդոնի տրամադրած զենքը Ռուսաստանի ներսում թիրախներին հարվածելու համար, և որ Կիևը պետք է որոշի՝ դա անել, թե ոչ: Նա նաև խոստացել է 3 մլրդ ֆունտ (3,74 մլրդ դոլար) ամենամյա ռազմական օգնություն Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»:
Նմանատիպ հոդվածներ
Անահիտ Մանասյանը Կիրանցի դպրոցը սահմանազատելու մասին
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնա...
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ են քննարկել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի...
«ԱՄՆ նախկին դեսպանն աջակցել է Վրաստանում հեղափոխության փորձերին» ․Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի՝ քաղաքականության հարցեր...
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...