ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերմանիայում ուսանողները ձեռքերն օճառելիս ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև 300 լիտր չխշշա, չենք լվացվի. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի ընթաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց մի բլոգերի, ով պատմել էր, թե ինչպես է զարմացել՝ տեսնելով, թե Գերմանիայի համալսարանի ուսանողներն ինչպես են լվացվում։
«Չե՞մ պատմել կառավարության նիստում: Ռուսաստանցի բլոգեր էր, ասում էր՝ ամիսներով ուսումնասիրել եմ և նկատել, որ ուսանողները լվացվելիս ձեռքերն օճառելու ժամանակ ջուրը փակում են: Ասում եր՝ ես մի հոգու չեմ տեսել, որ ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը բաց պահի:
Պատկերացրի՞ք չէ, աշխատում է ոչ մի կաթիլ ջուր ավել չօգտագործի: Իսկ մենք, որ մի հատ լավ չխշշա, մի 300 լիտր ատամները լվանալու ժամանակ չօգտագործենք, չի լինի: Սա կրթության հարց է, մենթալիտետ է, որը ձևավորվել է մանկապարտեզում, դպրոցում և աշխատանքային հարաբերությունների մեջ:
Լավ հիշեցի: Մեր շատ քաղաքացիներ էլ նախընտրում են ջրաչափերի վրա մագնիս դնել: Մինչդեռ կարելի է նույն ֆինանսական էֆեկտին հասնել այլ ճանապարհով, միաժամանակ հարգանքի արժանի գործելակերպ որդեգրելով: Սա ուրիշի մասին չէ, սա մեր մասին է: Էնպես չէ, որ ես առավոտյան լվացվելիս ծորակը փակել եմ»,-ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուսադեմին Կիրանցում իրականացված «օպերացիան» ամբողջությամբ
Այսօր լուսադեմին Կիրանցում իրականացված «օպերացիան» ամբողջությամբ։Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ մեր պետականությունն ու անկախությունը պահպանելու մասին
Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթրում ունեցած իր հարցազրույցից հարված է հրապարակել՝ գրելով․ «Մեր պետականությունն ու անկախությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զախարովան Ալեն Սիմոնյանին ուժ է մաղթում Մոսկվային պատասխան պատրաստելու համար
Ես չգիտեմ, թե ինչ ուժերի մասին է ով և ինչ է մտածում, բայց ես հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիպի մազերով, ոչինչ չասող հայացքով, ու նա գտնվում է ոստիկանության շարքերում» .Սեյրան Օհանյան
Իրականում սահմանազատումը և սահմանագծումը խախտումներով է իրականացվում, եթե հակառակորդը գա կանգնի այն կետում, որտեղով դուք...