ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա՝ ՆԳՆ–ի դիմաց՝ ի աջակցություն տավուշցիների
«Հայաքվե» նախաձեռնությունը ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ի աջակցություն տավուշցիների:
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին», «Դուք «յաշմա» չեք»:
Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ադրբեջանին հանձնվող տարածքները Հայաստանի Հանրապետության տարծք են համարվում, քանի որ չկա որեւէ միջպետական պայմանագիր, որով Հայաստանը այդ տարածքները ճանաչած կլինի որեւէ այլ պետության կազմում:
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախարարն այս պահին տեղում չէ, քննարկման է՝ նշելով՝ կազմակերպիչներից կոնտակտներ կվերցնեն ու հանդիպում կկազմակերպեն։
Ի պատասխան նախաձեռնության անդամներից Մենուա Սողոմոնյանն ասաց՝ ուզում են, որ ՆԳՆ նախարարի հետ հանդիպումը լինի լրատվամիջոցների ներկայությամբ։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաեւ Բագրատ Սրբազանը:
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:
Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուսադեմին Կիրանցում իրականացված «օպերացիան» ամբողջությամբ
Այսօր լուսադեմին Կիրանցում իրականացված «օպերացիան» ամբողջությամբ։ Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զախարովան Ալեն Սիմոնյանին ուժ է մաղթում Մոսկվային պատասխան պատրաստելու համար
Ես չգիտեմ, թե ինչ ուժերի մասին է ով և ինչ է մտածում, բայց ես հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիպի մազերով, ոչինչ չասող հայացքով, ու նա գտնվում է ոստիկանության շարքերում» .Սեյրան Օհանյան
Իրականում սահմանազատումը և սահմանագծումը խախտումներով է իրականացվում, եթե հակառակորդը գա կանգնի այն կետում, որտեղով դուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ մեր պետականությունն ու անկախությունը պահպանելու մասին
Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթրում ունեցած իր հարցազրույցից հարված է հրապարակել՝ գրելով․ «Մեր պետականությունն ու անկախությ...