ՌԴ որոշ շրջաններում միգրանտներին արգելվել է տաքսի վարել

Կուրսկի շրջանում միգրանտները չեն կարողանա աշխատել որպես տաքսու վարորդ, օպերատիվ շտաբի խորհրդակցության ժամանակ հայտնել Է նահանգապետ Ռոման Ստարովոյտը:


«Ես ստորագրում եմ, ահա բառացիորեն ձեր ներկայությամբ, որոշում, որն արգելում է միգրանտներին տաքսիով աշխատանքի ներգրավել։ Նույնպիսի որոշումներ կարող են ընդունվել նաև այլ ոլորտներում», - ասաց նա։


Նմանատիպ արգելքները կքննարկվեն օպերատիվ շտաբի վաղվա նիստում, հավելել Է Ստարովոյտը՝ խոստանալով տեղեկացնել, եթե նման որոշումներ ընդունվեն:


Մեկ շաբաթ առաջ նահանգապետը Telegram-ալիքում հարցում էր անցկացրել՝ առաջարկելով արտահայտվել տաքսիներում միգրանտների աշխատանքի սահմանափակումների մասին։ Արգելքի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 82 տոկոսը։


Ավելի վաղ նույն արգելքն ընդունվել էր Նովոսիբիրսկի և Վորոնեժի մարզերում։ Սահմանափակումները կապված են ազգային անվտանգության, բնակչության կյանքի և առողջության անվտանգության, ինչպես նաև «Ռուսաստանի քաղաքացիների առաջնահերթ զբաղվածության» ապահովման հետ։


Քաղաքականություն