Նույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ

ԱԺ նիստում ՄԻՊ տարվա զեկույցի հարցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե Կիրանցում մարդկանց սեփականության իրավունքները խախտվում են, նաև առավոտից բռնություններ են տեղի ունեցել, ի՞նչ քայլեր է իրականացրել մարդկանց իրավունքները պաշտպանելու համար։


Մինչ ՄԻՊ-ի արձագանքը նիտը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց՝ նշելով, թե Թովմասյանի տեղեկությունները կեղծ են, Կիրանցում բռնություն չի գործադրվում, իսկ ինչ վերաբերում է Կիրանցի տների ճակատագրին, այնտեղ դեռ տեղի չի ունեցել սահմանազատման գործընթաց և այդ տների վերաբերյալ դեռ որևէ հստակ բան հնարավոր չէ ֆիքսել։


Անահիտ Մանասյանն էլ նշե, որ ոչ թե միայն որպես ՄԻՊ, այլ որպես քաղաքացի և վստահ է նաև ներկա գտնվող յուրաքանչյուր անձ հասկանում է այն էմոցիոնալ և սոցիալ-հոգեբանական վիճակը, որում նշված անձինք են գտնվում։


«Ես հատուկ արձանագրեցի, որ պետք է նշված անձանց հետ հարաբերություններում լինել հնարավորինս կայուն և հանդուրժող, նույնիսկ այն իրավիճակում, երբ պետությունը միգուցե իրավասու է որևէ տեսանկյունից սահամանփակել որևէ իրավունք բայց այս հանգամանքները հաշվի չառնելը չի կարելի։ Այս խնդրում որոշակի քայլեր անընդհատ ենք իրականացրել, մեկնել ենք համապատասխան վայրեր, զրուցել ենք մարդկանց հետ՝ հասկանալու համար նրանց կողմից արձանագրած խնդիրնրը՝ հատկապես բռնության և ընդհանրապես վատ վերաբերմունքի հետ կապված։ Մենք այս պահին պահանջել ենք պարզաբանումներ իրավասու մարմիններից, բանավոր կարգով որոշակի պարզաբանումներ տրամադրել են, բայց սպասում ենք պաշտոնական պարզաբանումների՝ խնդիրների հետ կապված, որ կարողանանք ամփոփումներ իրականացնել»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է սեփականության հետ կապված իրավունքի հարցերին, ՄԻՊ-ը նշեց, որ անձամբ մեկնել է Տավուշի մարզ։


«Հատուկ արձանագրեմ՝ այս դեպքում նույնիսկ եթե անձինք չունենան սեփականության վկայական, բայց տարիներ շարունակ իրականացրած լինեն որևէ անշարժ գույքի տիրապետման օգտագործման իրավազորությունը, պետությունն ունի այս դեպքում պարտավորություններ, պետությունը պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետևանքները՝ այդ թվում փոխհատուցման կամ այլ ձևաչափերի միջոցով»,- ասաց նա։


Քաղաքականություն

Պատահարներ