Ղրղզստանի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել հրաժարվել Ռուսաստան մեկնելուց
Ղրղզստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվել որոշ ժամանակով զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։ Նման հանձնարարական է տեղադրել Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ Ղրղզստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես հրաժարվել ՌԴ տարածք այցելելուց մինչև ավելի վաղ սահմանված անվտանգության լրացուցիչ միջոցների գործողության կասեցումը և պետական սահմանին վերահսկողության ռեժիմի խստացումը:
ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստան այցելելու համար բավարար հիմքերի բացակայության դեպքում ավելի լավ է այդ երկիր այց չիրականացնել։
«Եթե Ձեզ անհրաժեշտ է մեկնել ՌԴ, ապա պետք է նախապես ստուգել՝ արդյոք մուտքի սահմանափակումներ չկան», — ընդգծվում է հրապարակման մեջ:
Ապրիլի սկզբին Ղրղզստանի փոխարտգործնախարար Ալմազ Իմանգազիևը հայտարարել էր, որ Ղրղզստանի 69 քաղաքացիների թույլ չեն տվել մտնել Ռուսաստանի տարածք Կրոկուս Սիթի Հոլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Անահիտ Մանասյանը Կիրանցի դպրոցը սահմանազատելու մասին
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնա...
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ են քննարկել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի...
«ԱՄՆ նախկին դեսպանն աջակցել է Վրաստանում հեղափոխության փորձերին» ․Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի՝ քաղաքականության հարցեր...
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...