Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ հայտնի է ինչ է քննարկվել

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են կուսակցությա մամուլի ծառայությունից։


«Հաստատվեցին Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։


Վարչությունը որոշեց.


1.Ստեղծել Գյումրու տարածքային կազմակերպություն (այսուհետ` ՏԿ)։


Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրությունների անցկացման օր նշանակել 2024 թվականի հունիսի 1-ը՝ ժամը 11։00-ն։


Սահմանել, որ`


ա) Գյումրու ՏԿ խորհուրդը բաղկացած է Խորհրդի 9 եւ Վերահսկողի 1 անդամից.


բ) ՏԿ խորհրդի անդամների և Վերահսկողի Թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվում է մայիսի 23-ին և ավարտվում մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին.


գ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների ցանկը հաստատվում է մայիսի 27-ին.


դ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների նախընտրական քարոզչությունը սկսվում է մայիսի 28-ին և ավարտվում քվեարկության սկիզբը հայտարարելու պահին։


2. Ստեղծել Մասիսի տարածքային կազմակերպություն (այսուհետ` ՏԿ)։


Մասիսի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրությունների անցկացման օր նշանակել 2024 թվականի մայիսի 20-ը՝ ժամը 17։00-ն։


Սահմանել, որ`


ա) Մասիսի ՏԿ խորհուրդը բաղկացած է Խորհրդի 7 եւ Վերահսկողի 1 անդամից.


բ) ՏԿ խորհրդի անդամների և Վերահսկողի Թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվում


է մայիսի 10-ին և ավարտվում մայիսի 13-ին՝ ժամը 18:00-ին.


գ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների ցանկը հաստատվում է մայիսի 15-ին.


դ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների նախընտրական քարոզչությունն սկսվում է մայիսի 16-ին և ավարտվում քվեարկության սկիզբը հայտարարելու պահին»։

Քաղաքականություն

Պատահարներ