ՀՀ-ն կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի ՀՀ-ի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ ադրբեջանական գազի ստացող։
«Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել նաև ադրբեջանական գազի ստացող, հատկապես՝ հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը, իսկ մերձեցման, ենթակառուցվածքների տեսանկյունից, բնականաբար, դա բնական կլինի ունենալ նման համագործակցություն»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Զանգեզուրի միջանցքը դիտարկվել է ոչ միայն որպես երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցության միջոց, այլ նաև որպես հաղորդակցության գծերի պոտենցիալ երթուղի։
«Սա, պոտենցիալ, կարող է նույնիսկ գազատար լինել», - ասել է երկրի ղեկավարը։
Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը պայմանավորվածություն ունի Իրանի հետ Նախիջեւանին բնական գազ մատակարարելու վերաբերյալ։ Բացի այդ, Բաքուն ֆինանսավորում է եւս մեկ խողովակաշարի կառուցումը, որը Թուրքիայից ադրբեջանական գազը կմատակարարի Նախիջեւան։
«Բայց դա նման է աջ ձեռքով ձախ ականջիդ դիպչելուն, եթե այն անցնի Հայաստանի տարածքով, դա բոլորի համար ձեռնտու կլինի և մեծ գումար կխնայի»,- հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական սահմանից ինչ հեռավորության վրա կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմա...
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջու...
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կ...
Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությունների մասին
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրա...