«Արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»․ Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ ՌԴ-ն հարցում կուղարկի ՀՀ
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։ Այդ մասին նա հայտարարել է լիագումար նիստի ընթացքում։
Ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում` Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
«Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝ ո՞ւմ անունից է նա նման հայտարարություններ հնչեցրել։ Իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամություն ունի։ Մենք չենք կարող անտեսել նման ռուսաֆոբ ելույթները։ Ես գրավոր հարցում կուղարկեմ Հայաստանի խորհրդարանին՝ հարցնելու, թե ո՞ւմ անունից է նա խոսել և արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը կիսում է այս գնահատականները»,- ասել է Դաշնային խորհրդի նախագահը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանը կհարցնի Սիմոնյանին, թե «ո՞վ է իրեն իրավունք տվել նման ձևով խոսել Հայաստանի անունից և նաև գնահատական կտա»։
«Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթները։ Մեր գործընկերն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել է Մատվիենկոն։
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն իր հերթին ասել է, որ Ալեն Սիմոնյանը «անցել է բոլոր պատկերացնելի և աներևակայելի սահմանները»։
«Ռուսաստանի ներխուժման մասին հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության ուժեղ պաշտպանությունը մենք դիտարկում ենք որպես Կիևի նեոնացիստական ռեժիմի հետ ուղղակի համերաշխություն։ Ստացվում է, որ Սիմոնյանը կասկածի տակ է դնում մեր ինքնիշխանությունը և արհամարհում է ֆեդերացիայի նոր սուբյեկտների բնակիչների կամքը՝ վերամիավորվել հայրենիքի հետ՝ հստակ արտահայտված հանրաքվեի ժամանակ»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական սահմանից ինչ հեռավորության վրա կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմա...
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր...
Որ երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վ...
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կ...