Կարկուտ, անձրև, քամու ուժգնացում․ առաջիկայում սպասվող եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-27-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։


Երևանում ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 26-28, երեկոյան՝ 17-19 աստիճան։

Քաղաքականություն

Պատահարներ