Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար։
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն այսօր սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական սահմանից ինչ հեռավորության վրա կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմա...
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջու...
Կիրանցի վարչական ղեկավարը Փաշինյանի հետ հանդիպումից նոր մանրամասներ է հայտնել
«Ես հրաժարական չեմ տալիս, դրա կարիքը չկա, բայց իմ գյուղի ժողովրդի կողքին եմ մինչեւ վերջ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս...
Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը
Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավարը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ Այդ մասին, Sputnik Արմենիայի տեղեկությ...