«Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա». Խանդանյան
2021 թվականին Հայաստանում խաղաղության օրակարգով իշխանության եկած կառավարությունն ունի լիազորություն ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը։ Լրագրողները նրան հիշեցրել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ մեր երկրում 3 միլիոն վարչապետ կա, և հավելել, որ Տավուշում առնվազն մի քանի հարյուր վարչապետ այսօր դեմ է իրականացվող գործընթացին։
«Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս»,- ասաց Խանդանյանը։
Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ բանակցությունների արդյունքում վերջապես իրենց հաջողվել է հասնել նրան, որ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվի որպես քաղաքական հիմք սահմանազատման համար։
«Սա շատ կարևոր ազդակ է, որ գործընթացը, ընդհանուր առմամբ, պետք է շարունակվի հենց այս տրամաբանությամբ, և սա է մեզ համար ընդունելի տարբերակը»։
Նրա խոսքով՝ այս փուլից հետո պետք է համաձայնեցվի սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը։
«Այն տարածքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, այդտեղով պետք է արվի սահմանագծումն այնպես, որ այդ տարածքները մնան ՀՀ տիրապետության տակ»,- նշեց պատգամավորը։
Նա հավելեց, որ այս պահին ընթանում է երկու կողմերից համաձայնեցված սահմանազատման գործընթաց։
Խանդանյանի խոսքով՝ երբ սահմանազատման գործընթացն ավարտվի և կողմերի միջև կնքվի համապատասխան պայմանագիր, այն կներկայացվի երկու երկրների խորհրդարանների վավերացմանը։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ»․ Մարուքյան
Եթե կա քարտեզ, որի հիման վրա այդ 4 գյուղերն Ադրբեջանին են պատկանում, ուրեմն, ըստ այդ քարտեզի, ՀՀ-ից հարյուրավոր հեկտարով...
Ոսկեպարը երևի կմնա անկլավ. գյուղի ղեկավարը պատմել է երեկվա հանդիպման մասին
Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը չի բացառել, որ իրենց համայնքը կմնա անկլավ։ Այդ մասին այսօր ասել է նա լրագրողնե...
ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումն իրատեսական է մինչև 2024 թ. նոյեմբեր. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերու...
Հայտնի է, թե Տավուշից ովքեր կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այսօր կառավարության շենքում կհանդիպեն Նոյեմբերյանի քաղաքապետը, Բաղանիս, Ոսկեպար, Կիրա...