Հայտնի է, թե Տավուշից ովքեր կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այսօր կառավարության շենքում կհանդիպեն Նոյեմբերյանի քաղաքապետը, Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարները, ինչպես նաև մի քանի գյուղացիներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանը (նա Տավուշի մարզպետի եղբայրն է)։
Նշենք, որ Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ այսօր, ժամը 18։00–ին, Տավուշի մարզի 4 համայնքների ղեկավարները կհանդիպեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ինչից հետո միայն կորոշվեն հետագա քայլերը։
«ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մի քանի գյուղացիներ պետք է ներկայացնեն կադաստրի վկայականով իրենց պատկանող հողերի վկայականները, որոնք, ըստ խոսակցության, կանցնեն մյուս (ադրբեջանական) կողմին»,–ասել է նա։
Ղալումյանը վստահ է, որ պետք է լուծում գտնել, որը, սակայն, իր տիրույթում չէ, այլ սահմանազատման հանձնաժողովի։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Նմանատիպ հոդվածներ
«Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա». Խանդանյան
2021 թվականին Հայաստանում խաղաղության օրակարգով իշխանության եկած կառավարությունն ունի լիազորություն ջանքեր գործադրել խաղ...
Ոսկեպարը երևի կմնա անկլավ. գյուղի ղեկավարը պատմել է երեկվա հանդիպման մասին
Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը չի բացառել, որ իրենց համայնքը կմնա անկլավ։ Այդ մասին այսօր ասել է նա լրագրողնե...
ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումն իրատեսական է մինչև 2024 թ. նոյեմբեր. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերու...
«Հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ»․ Մարուքյան
Եթե կա քարտեզ, որի հիման վրա այդ 4 գյուղերն Ադրբեջանին են պատկանում, ուրեմն, ըստ այդ քարտեզի, ՀՀ-ից հարյուրավոր հեկտարով...