Որդին դանակահարել է հորը. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 19-ի ժամը 21.45-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Գեղակերտ գյուղի Թումանյան փողոցի բնակիչ 62-ամյա Ներսես Ա.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել 62-ամյա տղամարդու և նրա 38-ամյա որդու միջև, որի ընթացքում էլ որդին խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել հորը:
Ժամը 23.45-ին Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. Ներսես Ա.-ն, գիտակցության չգալով, մահացել էր:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 20-ին, կեսգիշերն անց, 38-ամյա որդին Հովտամեջ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում վթարված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ
Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները...
Մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 5...
Սյունիքի մարզում իրանական ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում իրանական տուրիստական ավտոբուս է շրջվել։ Ըստ մեր տեղեկությունների՝ կա 11...
ՆԳՆ նոր մանրամասներ է հայտնել Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի ողբերգական վթարից
ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի ողբերգական վթարից:Պարզվել է, որ...