ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը բացվել է
Բաղանիսի, Կիրանցի, Ոսկեպարի բնակիչներն ու Երևանից նրանց միացած ակտիվիստները որոշ ժամանակով բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որպեսզի մեքենաների մի քանի կիլոմետրանոց հերթը կարողանա անցնել: 24news-ի տեսանյութում տեսնում ենք, որ ոստիկանների միջամտությունից հետո ցուցարարները բացել են ճանապարհը։
Sputnik-ի հետ զրույցում ցուցարարներից մեկը հայտնեց, որ այս հատվածում իրավիճակը թեժացել էր, շատ բախումներ եղան, իրավիճակը գնալով ավելի լարված էր դառնում, քանի որ իրենց նպատակն էլ դա չէ, որոշեցին այս հատվածում դադարեցնել ակցիան։ Հիմա շարժվում են դեպի Բաղանիս։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ գյուղացիները կրկին փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։ Պատճառն այն էր, որ չնայած երեկ երեկոյան բնակիչներին տված խոստմանը, այսօր առավոտյան սկսել են Կիրանցի հարակից հատվածներում ականազերծման աշխատանքներ ՊՆ-ի կողմից, սակայն ոստիկանները հայտնել են, որ թյուրիմացություն է եղել պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել ՊՆ-ի աշխատակիցները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակիչները Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակել են. Երևան-Թբիլիսի երթուղին փոխվել է
Հայաստանից Վրաստան ուղևորափոխադրումներով զբաղվող խոշոր ընկերություններից մեկը ժամանակավորապես փոխել է Երևան-Թբիլիսի երթո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվե՞ն, թե՝ ոչ. Նիկոլ Փաշինյան
Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե երեկվա պայմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Երևանի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ու գրառել, որ Ստեփանավանում պատասխանել է լրագրողների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ կրկին բողոքի են դուրս եկել
Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք փակել էին Հայաստան–Վրաս...