ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվե՞ն, թե՝ ոչ. Նիկոլ Փաշինյան
Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե երեկվա պայմանավորվածություններից հետո ռուսական հենակետերը Տավուշից դուրս բերելու հարց կդրվի՞, թե՝ ոչ, վստահ է` Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան միմյանց հետ փոխգործակցել։
«Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է։ Նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է։ Դա կնշանակի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելու են ու ինքնուրույն ի վիճակի են լինելու սահմանի պահպանություն իրականացնել»,-ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակիչները Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակել են. Երևան-Թբիլիսի երթուղին փոխվել է
Հայաստանից Վրաստան ուղևորափոխադրումներով զբաղվող խոշոր ընկերություններից մեկը ժամանակավորապես փոխել է Երևան-Թբիլիսի երթո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Երևանի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ու գրառել, որ Ստեփանավանում պատասխանել է լրագրողների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ կրկին բողոքի են դուրս եկել
Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք փակել էին Հայաստան–Վրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը բացվել է
Բաղանիսի, Կիրանցի, Ոսկեպարի բնակիչներն ու Երևանից նրանց միացած ակտիվիստները որոշ ժամանակով բացել են Հայաստան-Վրաստան միջ...