Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան տասնյակ վիրավորներ
Գերմանիայի արևմուտքում գտնվող Օլպե քաղաքի մոտակայքում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել 27 դպրոցական, հայտնել է Bild պարբերականը: Հաղորդվում է, որ ավտոբուսը Մարբուրգից Անգլիա է տարել 15-17 տարեկան դպրոցականներին, այնտեղ եղել են նաև չափահաս ուղեկցորդներ: Ա 45 մայրուղու վրա ավտոբուսն անսպասելիորեն դուրս է եկել ճանապարհից և շրջվել։
«Ընդհանուր առմամբ, վթարի հետևանքով տուժել է 27 դեռահաս, որոնցից չորսը լուրջ վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ավտոբուսի վարորդը (54 տարեկան) նույնպես թեթև վնասվածքներ է ստացել», - գրում է Bild-ը։
Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 75 ուղևոր։ Նրանց համար, ովքեր բժշկական օգնության կարիք չունեին, կազմակերպվել էր տեղափոխում դեպի Մարբուրգ: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում վրաերթի է ենթարկվել 3 հետիոտն. նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ
Այսօր՝ կեսգիշերից մեկ ժամ անց, վրաերթ է տեղի ունեցել մայրաքաղաքում: Երևանի բնակիչ 29-ամյա Հենրիկ Ասատրյանը իր վարած «Nis...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարներն օգնել են մոլորված 6 քաղաքացու
Ապրիլի 20-ին, ժամը 21:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
«Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը» օպերացիան է իրականացվել. մեքենաներում քրեական պատմություններով հայտնի տղաներ են եղել
Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկո...
Թենեսիում երեկույթի ժամանակ հրաձգություն է եղել. կան զոհեր ու վիրավորներ
Առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս 14-ը վիրավորվել են Մեմֆիսում (Թենեսի նահանգ) երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության...