ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեպսը հարվածել և գցել է երկրպագուհու հեռախոսը, որն իրեն մոտիկից է նկարել

Գրիգորի Լեպսը հարվածել և գցել է երկրպագուհու հեռախոսը Կոստրոմայում համերգի ժամանակ։ Արտիստի երկրպագուները կարծում են, որ նա ճիշտ է վարվել, քանի որ հանդիսատեսին երգիչը չորս անգամ խնդրել է մոտիկից չնկարել եւ հեռացնել հեռախոսը։ 


Շաբաթ օրը Լեպսը ելույթ է ունեցել Կոստրոմայի «Գուբերնսկի»-ում ։ «Ես Ջրվեժ կդառնամ» («Я стану водопадом») երգի ժամանակ երկրպագուհիներից մեկը որոշել է արտիստին շատ մոտիկից նկարահանել, ինչը նրան շատ դուր չի եկել։ Սկզբում Լեպսը նշել է, որ իր եւ իր հեռախոսի միջեւ հեռավորությունը պետք է լինի առնվազն 20 սանտիմետր, իսկ հետո պարզապես հարվածել և աղջկա ձեռքից գցել է գաջեթը։


SHOT տելեգրամյան ալիքի հետ զրույցում Լեպսի երկրպագուհիները, որոնք կանգնած էին աղջկա կողքին, կարծիք են հայտնել, որ երգիչն ամեն ինչ ճիշտ է արել: Նրանց խոսքով՝ նյարդայնացնող երկրպագուն միակն էր, ով անտեսեց Լեպսի խնդրանքները՝ շատ մոտիկից չնկարահանել (աղջկան այդ մասին ասել են չորս անգամ), ինչը հունից հանել է երգչին։ Ընդ որում, համերգից հետո տուժածը, չնայած միջադեպին, երջանիկ է եղել, որ իրեն ուշադրություն են դարձրել։




Քաղաքականություն