ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են մահվան ելքով վթարից հետո Ողջի գետից դուրս բերում մեքենան
Ապրիլի 14-ին, ժամը 22:26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:
Փրկարարներն իրականացրել են դեպքի վայրի և ավտոմեքենայի սրահում հետախուզում․ տուժածներ չեն հայտնաբերվել:
Դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա տեղի ուժերով հայտնաբերվել և գետից դուրս է բերվել Յ. Ա.-ն (ծնված 1990 թ.). բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը:
Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ կենդանաբանական այգում․ սատկել Է այգու ավելի քան 200 բնակիչ․ ՌԴ
Անցած գիշեր Եվպատորիայում հրդեհ է բռնկվել «Տրոպիկ-Պարկ» կենդանաբանական այգու հինգհարկանի շենքում: Այս մասին ՌԻԱ Նովոստիի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում ջուրը ողողել է բնակելի տներ, տեղի է ունեցել փլուզում
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությն փրկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թռիչքի ժամանակ ինքնաթիռի շարժիչի մի մասը պոկվել է․ ԱՄՆ
Reuters գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հետաքննություն է նախաձեռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում․ մեկնել է 6 մարտական հաշվարկ
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությա...