ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թռիչքի ժամանակ ինքնաթիռի շարժիչի մի մասը պոկվել է․ ԱՄՆ
Reuters գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հետաքննություն է նախաձեռնել Boeing 737 մարդատար ինքնաթիռի հերթական խափանման կապակցությամբ:
Դենվերի օդանավակայանից թռիչքի ժամանակ Southwest ավիաընկերության Boeing 737-800-ի շարժիչի պատյանի մի մասը պոկվել է եւ հարվածել թեւին։
«Southwest-ի 3695 չվերթը կիրակի օրը տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:15-ին ապահով վերադարձավ Դենվերի միջազգային օդանավակայան և քարշակվեց դեպի դարպասը»,- հավելեցին լրագրողները։
Չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով մեկնել են ժամանակացույցից երեք ժամ ուշ։ Southwest ընկերությունը ինքնաթիռն ուղարկել է տեխնիկական սպասարկման։ FAA-ի տվյալներով՝ կործանված Boeing-ը գնվել է 2017 թվականի սկզբին։
2024 թվականի հունվարին Boeing 737 MAX 9-ը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել ճնշման պատճառով. թռիչքի ժամանակ օդանավի պատյանի մի կտոր պոկվել է, իսկ պատուհանը դուրս է թռել։ Ավելի ուշ՝ մարտին, Սան Ֆրանցիսկոյում, Boeing 777-ի անիվն ընկավ թռիչքի ժամանակ և թռավ դեպի ավտոկայանատեղի:
Հաճախակի դարձած տեխնիկական անսարքությունների պատճառով Boeing ընկերության ղեկավար Դեյվ Քելհունը, ինչպես և տնօրենների խորհրդի նախագահ Լարի Քելները, որոշել են 2024 թվականի վերջին հրաժարական տալ։ Ընդ որում, քաղաքացիական ինքնաթիռների կառուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Սթեն Դիլը արդեն լքել է իր պաշտոնը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում ջուրը ողողել է բնակելի տներ, տեղի է ունեցել փլուզում
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությն փրկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր՝ Թայվանում հզոր երկրաշարժից․ տուժածների թիվը հասնում է 900-ի
Թայվանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 882 մարդ տուժել է, գրում է China Times-ը: Ավելի վաղ հաղորդվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հաղորդավարուհին շարունակում վարել եթերը Թայվանում հզոր երկրաշարժի ընթացքում
Թայվանում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ընթացքում հեռուստաեթերը չի ընդհատել իր աշխատանքը։ Զոհերի թիվը հասել է առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են մահվան ելքով վթարից հետո Ողջի գետից դուրս բերում մեքենան
Ապրիլի 14-ին, ժամը 22:26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...