ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ կենդանաբանական այգում․ սատկել Է այգու ավելի քան 200 բնակիչ․ ՌԴ

Անցած գիշեր Եվպատորիայում հրդեհ է բռնկվել «Տրոպիկ-Պարկ» կենդանաբանական այգու հինգհարկանի շենքում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրիմի հանրապետության ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:


«Հրդեհի մասին ահազանգը ԱԻՆ- ում ստացվել է գիշերվա 2:33-ին, վերացվել է Մոսկվայի ժամանակով 4:47-ին», - ասել են գերատեսչությունում:


ԱԻՆ-ում նշել են, որ իրենց աշխատակիցները փրկել են երկու արջերի, սակայն դեռ չեն կարողանում ճշտել, թե որ կենդանիներն են սատկել:


Իր հերթին Ղրիմի քննչական կոմիտեից հայտնել են, որ կենդանաբանական այգու հինգհարկանի շենքն ամբողջությամբ այրվել է, կառույցը փլուզվել է:


«ԱԻՆ աշխատակիցների ուժերով այրվող շենքից փրկվել են մի կնոջ և մի քանի կենդանիների։ Նախնական տվյալներով՝ պատահարի հետեւանքով զոհված քաղաքացիներ չկան», - հավելել են գերատեսչությունում։


Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, հրդեհի հետեւանքով սատկել Է կենդանաբանական այգու ավելի քան 200 բնակիչ, նրանց թվում կարող են լինել կոկորդիլոսներ, բոաներ, կապիբարներ, սուրիկատներ, նոսուխներ, բազմաթիվ հազվագյուտ թռչուններ:


«Կենդանաբանական այգու ավելի քան 200 բնակիչ է զոհվել։ Փրկվել են արջերը, որոնց ազատավանդակը եղել է առաջին հարկում, եւ եւս մի քանի կենդանիներ», — ասել է գործակալության զրուցակիցը։




Քաղաքականություն