Խոշոր հրդեհ՝ Դիլիջանում․ ավտոմեքենա է այրվել, կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ ապրիլի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի խորհուրդների 5-րդ հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջները մարել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Դիլիջան քաղաքի բնակիչ 77-ամյա Ստեփան Բաղդասարյանին։ Միջադեպի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում ջուրը ողողել է բնակելի տներ, տեղի է ունեցել փլուզում
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությն փրկ...
Խոշոր վթար՝ Զովունիում. ժամկետային զինծառայողը բախվել է կայանված բեռնատարին. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 02:10-ի սահմանն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
Երեկ՝ ապրիլի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմանում Երևանի բնակիչ 22-ամյա Նահապետ Հ....
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ողբերգական ավտովթար՝ Կոտայքում․ կա զոհ և վիրավոր
Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Volkswagen Dora» մակ...