Խոշոր վթար՝ Զովունիում. ժամկետային զինծառայողը բախվել է կայանված բեռնատարին. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 


shamshyan.com
-ի հաղորդմամբ ժամը 02:10-ի սահմաններում 33-ամյա Էրիկ Բաղդասարյանը իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել է «MAN» մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթացել և բախվել բնակչի տան քարե պարսպին։


Բախման հետևանքով բեռնատարի բենզաբակից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք։


Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը , ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ ու իրականացրել են հերթապահություն, մինչև բեռնատարի բենզաբակից պարունակության պարպումը։


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։


Կայքի տեղեկություններով՝ «Nissan X-Trail»-ի վարորդը ժամկետային զինծառայող է, ով օրինական արձակուրդի մեջ է եղել։


Պարեկային ծառայությունը պարզում է «MAN»-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև ստացված այն տեղեկությունը որ ևս մեկ ավտոմեքենա է վնասվել ու այդ վնասված մեքենայի մակնիշն ու վարորդի ինքնությունը։


Դեպքի վայրում հավաքվածները կայքի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ երբ «Nissan»-ը բախվել է «MAN» բեռնատարին, վարորդը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից ու տեղում տպավորություն է ստեղծվել, որ տեղի ունեցել վրաերթ։

Քաղաքականություն