ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
Երեկ՝ ապրիլի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմանում Երևանի բնակիչ 22-ամյա Նահապետ Հ.-ն Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում «Գրանդ սպորտ» մարզասրահի հարևանությամբ, իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Երևանի բնակիչ, 68-ամյա Շահեն Պ.-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է կայքը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է, սակայն վիրավորը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «Սոֆթ Քոնսթրաքթ» ՓԲԸ-ում՝ որպես IT բաժնի մասնագետ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։



Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում ջուրը ողողել է բնակելի տներ, տեղի է ունեցել փլուզում
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությն փրկ...
Խոշոր վթար՝ Զովունիում. ժամկետային զինծառայողը բախվել է կայանված բեռնատարին. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 02:10-ի սահմանն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 3 կին տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 12-ին, ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի...
Խոշոր հրդեհ՝ Դիլիջանում․ ավտոմեքենա է այրվել, կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ ապրիլի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկ...