ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանում Ռուսաստանի հետ մերձեցման կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել

«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ Ռուսաստանի հետ մերձեցման կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել։


«Պահպանողական շարժում» կուսակցության ներկայացուցիչները հավաքվել են, որպեսզի բողոքարկեն կուսակցությունը չեղյալ հայտարարելու մասին Ազգային գործակալության որոշումը: Որպես գրանցման մերժման «փաստարկ»՝ իշխանությունները հայտարարել են, թե իբր կուսակցությունը համագումարում ընդունված կանոնադրությունը Գրանցամատյանում չի ներկայացրել։


Սակայն միանգամայն հնարավոր է, որ պատճառն այլ է՝ տեղյակ են Մոսկվայի հետ մերձեցմանն ուղղված «Պահպանողական շարժման» կողմնակիցները։ Տեղում հերթապահում է ոստիկանությունը, սակայն հավաքվածները մտադիր չեն ցրվել։ Նրանք սպառնում են փակել երկաթուղային մայրուղիները, եթե իշխանությունները չկատարեն կուսակցության գրանցման իրենց պահանջը։


«Պահպանողական շարժում» կուսակցության անդամները կողմ են Ռուսաստանի հետ մերձեցման գաղափարին։


«Վրացական երազանքի» գլխավոր գրասենյակի մոտ հերթապահում են ոստիկանները։

Քաղաքականություն