ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենբուրգի հեղեղված տարածքներից ավելի քան 13 հազար մարդ Է տարհանվել

Օրենբուրգի մարզի ջրածածկ տարածքներից տարհանվել է ավելի քան 13 հազար մարդ, հայտնել է շրջանի կառավարությունը Telegram ալիքում:


«Հեղեղված տնատիրություններից եւ տնամերձ հողամասերից ընդհանուր առմամբ տարհանվել է 13 194 մարդ, որից 1 145 մարդ, այդ թվում՝ 212 երեխա, տեղավորված Է 38 ՀՕՊ-ում», - ասված է հրապարակման մեջ:


Վերջին տվյալներով՝ տարածաշրջանում հեղեղվել է 12 213 տուն, 17 203 տնամերձ հողամաս։ Մեկ օրում ջրից ազատվել է 1645 տուն։


Շաբաթ առավոտյան Օրսկի շրջանում Ուրալ գետի ջրի մակարդակը 731 սանտիմետր է՝ 700 սանտիմետր կրիտիկական մակարդակով:




Քաղաքականություն