ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում պայթել է Ուկրաինայի ԱԾ նախկին աշխատակցի մեքենան. հրապարակվել է պայթյունի պահը
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուսիսում Կորովինսկի մայրուղում գտնվող ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններից:
«Կորովինսկի մայրուղու վրա կայանված ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, վնասվել է երկու հարևան ավտոմեքենա», - ասել Է գործակալության զրուցակիցը:
Նախնական տվյալներով՝ տուժել է ավտոմեքենայի վարորդը։ Պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել, վառելիքի արտահոսք չկա։
Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, Toyota Land Cruiser Prado ամենագնացի պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ վարորդը գործի է դրել մեքենան:
Մոսկվայի քննիչները դեպքից հետո քրեական գործ են հարուցել, հայտնել են Մոսկվայի քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում:
Նշենք, որ որոշ Telegram ալիքներ հայտնում են` պայթեցված Toyota Land Cruiser Prado-ի սեփականատերը Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Վասիլի Պրոզորովն է: Նշում են, որ մեքենայում պայթուցիկ սարք է եղել:
Հաղորդվում է, որ 2018-ին Պրոզորովը տեղափոխվեց Ռուսաստան և այժմ զբաղվում է Կիևի ռեժիմի բացահայտմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում տրամվայը մխրճվել է հետիոտների բազմության մեջ. տեսախցիկը ֆիքսել է պահը. տուժածներ կան
ՌԴ Սանկտ Պետերբուրգի բանուկ փողոցներից մեկում տրամվայը մխրճվել է հետիոտների բազմության մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Նովո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրատար խողովակի վթար է տեղի ունեցել. վարորդներին հորդորում են ուշադիր լինել
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է նավը բախվում կամրջին և փլուզում այն, մեքենաներն ընկել են ջուրը․ ԱՄՆ
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում փլուզվել է Ֆրենսիս Սքոթ Քիի կամուրջը։ Փլուզումը տեղի է ունեցել, երբ նավը բախվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ` Պուշկինի փողոցից. ծառն ընկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն ընկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Panorama,am-ը...