Հասարակություն
Կեղծ 100-դոլարանոցներ են հայտնաբերվել․ իրացրել են կեղծ 800 դոլար
Edita
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 10-ին Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Աշտարակ քաղաքի՝ 27 և Բուժական գյուղի՝ 28 տարեկան երկու երիտասարդի:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկանցնում են, որ խուզարկությամբ աշտարակցի երիտասարդի մոտ հայտնաբերվել է չորս կեղծ 100-դոլարանոց:
Ըստ աղբյուրի՝ հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք ապրիլի 8-ին մայրաքաղաքի տոնավաճառներից մեկի մոտ իրացրել են կեղծ 800 դոլար:
Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը՝ բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին
5.0
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
5.0