Երևան-Կապան-Երևան. քանի՞ ավիաչվերթ է իրականացվել այս տարի
2024 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է Երևան-Կապան-Երևան 12 չվերթ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Մասնավորապես` հունվար և փետրվար ամիսներին իրականացվել է 2-ական չվերթ, իսկ մարտին` 8 չվերթ»,– նշվում է պատասխանում։
Թռիչքներն իրականացնում է L-410 տիպի ինքնաթիռով, չվերթի տևողությունը 45 րոպե է։
Նշված ժամանակահատվածում Երևանից Կապան Է մեկնել 41 ուղևոր, հակառակ ուղղությամբ՝ 55 ուղևոր:
Իրանի ուղղությամբ հնարավոր թռիչքների իրականացման մասին նախարարությունում տեղյակ չեն։
Հիշեցնենք, որ Երևան–Կապան–Երևան չվերթի առաջին թռիչքը տեղի է ունեցել դեռ անցյալ տարվա ապրիլի 26–ին: Այն կրում էր տեխնիկական բնույթ: Իսկ օգոստոսի 21–ից սկսել են իրականացնել կոմերցիոն ուղևորափոխադրումներ, որոնք կատարվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք
Ապրիլի 13-ին` տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Վարժական հավաքների ծանուցումը կդառնա հրապարակային
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ...
Մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում. Պապյան
«Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում։ Դպրոցներ ու ծնողներ խառն...
Քաղաքապետարանից՝ դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ լուրերի մասին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը անդրադարձել է Հայաստանի դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ լուրեր...