Մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում. Պապյան
«Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում։ Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար»: Այս մասին իրազեկում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը՝ մանրամասնելով, թե ինչպե՞ս ստուգել, որ լուրը ֆեյք է:
«Շատ պարզ, «Տելեգրամ»-ում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ, տարածվել է մեկ ամիս առաջ»,- նշել է նա:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս անդրադարձել է թեմային իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երեկվանից Տելեգրամով տարածվում են հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին։
«Հարգելի հայրենակիցներ։ Երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմրկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչեւ հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել ա։ Եթե կարճ, ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հենց հիմա էլ։ Միակ վտանգը, որ տեսնում եմ, այն է, որ աղմուկը դրդապատճառ չլինի ինչ-որ խախտվածի համար։ Բայց դե մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց։
Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Կարծում եմ, այլ երկրների հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով։
Ո՞ր երկրների։ Շատ չեն կասկածյալները, ձախ ձեռքիս մատերի 40%-ով կարող ենք թվարկել։
Կներեք, բայց ամեն մեկիս պատասխանել ֆիզիկապես ունակ չեմ»,- գրել է Մարտիրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք
Ապրիլի 13-ին` տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Վարժական հավաքների ծանուցումը կդառնա հրապարակային
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ...
Երևան-Կապան-Երևան. քանի՞ ավիաչվերթ է իրականացվել այս տարի
2024 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է Երևան-Կապան-Երևան 12 չվերթ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցման ի պ...
Քաղաքապետարանից՝ դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ լուրերի մասին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը անդրադարձել է Հայաստանի դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ լուրեր...