ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց․
«Արդեն մի քանի օր է ինչ բուռն զարգացումներ ենք տեսնում հոգևոր դասում, որովհետև օրերս Մայր Աթոռը կեղծ լուր էր տարածել՝ իբր ՀՀ իշխանությունները պատրաստվում են տարածքներ հանձնել Տավուշի մարզից, ինչն ակնհայտ կեղծ լուր էր ու ակնհայտորեն իրենց էդ խոսույթով Մայր Աթոռը խախտել էր Աստծո պատվիրաններից առնվազն մեկը՝ «մի՛ ստիրը» ու ստել էր»։
«Այստեղ ի՞նչն է ավելի էական, երբ արձագանքել էի դրան ու նշել էի, որ ֆեյք նյուզ է տարածում Մայր Աթոռը, երբ որպես հավատացյալ նշել էի՝ Մայր Աթոռը պետք է դադարեցնի այս քաղաքականությունը, որովհետև մեզ հավատացյալներիս ստիպում է երես թեքել Հայ առաքելական եկեղեցուց իրենց շնորհիվ, սրան արձագանքել էր ընդդիմադիր արքեպիսկոպոսներից հերթականը, որ մենք ենք ֆեյք նորություններ տարածում, մենք ենք ֆեյք կառավարություն»,- հայտարարել է նա։
Ալեքսանյանը նշել է՝ եթե չի սխալվում նույն այդ ընդդիմադիր արքեպիսկոպոսը ասել էր, թե Հայաստանն է հենց ֆեյք պետություն՝ մատնանշելով Հայաստանի այն քարտեզը, որը վարչապետը պարբերաբար ցույց է տալիս։
«Իրականությունը հակառակն է․ սա է իսկական ՀՀ-ն և այս իսկական ՀՀ-ի հետ է, որ մենք բոլորս կապում ենք մեր հույսերն ու ապագան։ Գիտեք ինչո՞ւ է ընդդիմադիր այս մի արքեպիսկոպոսի մոտ մեր այդ մոտեցումը որոշակի դիսոնանս առաջացրել, որովհետև իր կոլեգան՝ մյուս արքեպիսկոպոսը, օրինակ, էդքան էլ շատ Հայաստանի հետ չի կապում իր ապագան, օրինակ Կիպրոսի օֆշորի հետ է կապում, դրա համար է, երբ փողերը տանում է Կիպրոսի օֆշոր, հեշտ է ասել՝ սա իսկական Հայաստան չէ»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ընդունում ենք «իրական» Հայաստանը․ Փաշինյան
Մենք ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
Պատմական ու իրական Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի ու Ադրբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից․ սա չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի. Փաշինյան
Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Հայաստանում դիմավորում Ղազախստանի նախագահին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում։ Ղազախստանի նախա...