Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխը խփում էին զուգարանակոնքին, որ մեռնի․ Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Ընդդիմությունը մեղադրում է Կառավարությանը տարբեր տեղերում իր ասածը չանելու մեջ: Բովանդակային զրույցը եկել հասել է դրան, որ մեր գործընկերները…

ԱԺ-ում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Ընդդիմությունը մեղադրում է Կառավարությանը տարբեր տեղերում իր ասածը չանելու մեջ: Բովանդակային զրույցը եկել հասել է դրան, որ մեր գործընկերները ենթադրում են, որ կարելի է 2018թ, 2020թ, 2021թ, 2022թ ասածը համեմատել իրար և ինչ-որ ձևով դրա շուրջ բան գեներացնել: Այսինքն բան չի փոխվել, պատերազմներ չեն եղել, սեպտեմբերյան հարձակումները չեն եղել և իրականությունն այդպես զմռսված պե՞տք է մնար»:


Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրականությունն այսօր շատ արագ է զարգանում և Կառավարությունն այդ իրականության հետ հաշվի նստելու պարտավորություն ունի:


«Իսկ ընդդիմությունը ի՞նչ է խոսք տվել և ինչ է արել: Դուք դուրս եկաք փողոց ու ասեցիք՝ մենք մեր օրակարգով կվերադառնանք: Մենք այդ օրակարգը չենք տեսնում: Ինչի՞ եք եկել, կգնաք ձեր ընտրողներին կպատմեք:


Հարգելի գործընկերներ այդքան օրհասակա՞ն է վիճակը, որ հրաժարակա՞ն է պետք, նոր բան կա՞, դուք բոլորով հրաժարական տվեք և նոր ընտրություններ տեղի կունենա: Խի՞ չեք հրաժարական տալիս: Ասում է՝ «մեր բակում ինչ էին անում»՝ պարոն Միրզոյանին արձագանքելով, կարող եմ հիշեցնել ինչ էին անում՝ գլուխը խփում էին զուգարանակոնքին, որ մեռնի: Հիմնականում դաշնակցականների հետ է նման դեպք եղել: Աննա Գրիգորյանը ՀԱՊԿ-ին է պաշտպանում, դուք պրոռուսական ընդդիմություն եք»,- նշեց նա:



Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից․ սա չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի. Փաշինյան

Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250