Օդի աղտոտման համար բեռնատարի վարորդները տուգանվել են
Փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս/թ ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից (ՀՀ ԲԸՏՄ)։
«Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով:
Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված խստացված ստուգայցերը շարունակական են:
Իրազեկում՝ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 150.000 ՀՀ դրամի չափով։
Կրկնակի խախտումների դեպքում` ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 ՀՀ դր, իրավաբանական անձանց նկատմամբ` 300.000 ՀՀ դր.», - նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS,am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր...
Հովիվը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. փոխհրաձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ
Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետ...
Սարերից պոկված հսկայական բեկորները թափվել են ճանապարին․ այն փակվել է
Հալիձոր-Տաթև ճանապահահատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Սարերից պոկված հսկայական բեկորները թափվել են ճանապարին և երկող...
ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել ահաբեկչական լուրերի մասին
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբր...