Քաղաքականություն

Հյուսիսային Կորեան կկործանի թշնամուն հակամարտության դեպքում. Կիմ Չեն Ըն

Julya
Հյուսիսային Կորեան կկործանի թշնամուն հակամարտության դեպքում. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի զինված ուժերը կոչնչացնեն հակառակորդներին, եթե նրանք «ընտրեն առճակատումը»։ Այս մասին հայտարերել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ապրիլի 10-ին Կիմ Չեն Իրի ռազմաքաղաքական ակադեմիա կատարած այցի ժամանակ։ 


«Եթե թշնամիներն ընտրեն ռազմական առճակատումը մեզ հետ, մենք, անշուշտ, կոչնչացնենք նրանց առանց վարանելու՝ օգտագործելով մեր բոլոր միջոցները», - ասել է Կիմ Չեն Ընը։


Հաղորդվում է, որ նրան ուղեկցել են կուսակցության կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ Պակ Չոնգ Չոնը, ԿԺԴՀ պաշտպանության նախարար Կանգ Սուն Նամը և Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետ Լի Յոնգ Գիլը։


ԿԺԴՀ ղեկավարը նկարագրել է «միջազգային բարդ իրավիճակը, որը լրջորեն վատթարանում է բռնության և զինված հակամարտությունների աճի, ինչպես նաև ԿԺԴՀ-ի շուրջ անկայուն և անորոշ ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով»։


«Այժմ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է պատերազմին ավելի մանրակրկիտ նախապատրաստվել։ Նախապատրաստությունները պետք է լինեն էլ ավելի հուսալի և անթերի, պարզապես պատերազմ չէ, այլ պատերազմ, որը պետք է հաղթել», - ասել է Կիմ Չեն Ընը:


Բացի այդ, նա նշել է, որ ռազմական հակամարտությունում հաղթանակի անփոփոխ բանալին «գաղափարների գերակայության և ռազմական մեթոդի» միջոցով թվային և տեխնիկական գերազանցության կոտրումն է։ Ակադեմիայի տարածքում ԿԺԴՀ ղեկավարն այցելել է ճաշասենյակ, դասասենյակներ և ննջասենյակներ՝ հետաքրքրություն ցուցաբերելով կուրսանտների կյանքի նկատմամբ։ Նրա խոսքով, ակադեմիան ու նրա շրջանավարտները կուսակցության ու պետության հպարտությունն են։




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250