«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորներից մեկն ինքնավնասում է կատարել
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկն ինքնավնասում է կատարել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ կալանավորված անձը փորձել է ինքնասպանություն գործել:
«Ապրիլի 10-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Բուժզննմամբ բժիշկները պարզել են, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա»,- նշեցին Քրեակատարողական ծառայությունից:
Դրանից հետո կալանավորված անձը հիվանդանոցի բակում՝ ազատազրկված անձանց տեղափոխող մեքենայի մեջ, կատարել է ինքնավնասում։
Դեպքի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։
Նմանատիպ հոդվածներ
Մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 5...
Ավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի. հանգամանքները պարզվում են
Ապրիլի 9-ին, ժամը 8.09-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժին հաղորդում է ս...
«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մարդկանց օգնած Կարեն Ենգիբարյանը մահացել է շմոլ գազի ազդեցությունից
«Կրոկուսի» ահաբեկչության նկատմամբ անտարբեր չմնացած Կարեն Ենգիբարյանը, որն օգնել է մարդկանց փրկվել, մահացել է շմոլ գազի ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Օրենբուրգի շրջանի հեղեղված տարածքների արբանյակային կադրերը
Համացանցում են հայտնվել Օրենբուրգի շրջանի հեղեղված տարածքների արբանյակային կադրերը:Ուրալ գետի ամբարտակի երրորդ փլուզման...