2023-ին Հայաստանում օրգանների փոխպատվաստման 60-ից ավելի վիրահատություն է արվել․ Ավանեսյան
Առողջության պահպանման և առողջապահական համակարգի զարգացմանն ուղղվող միջոցառումները դիտարկվում է ոչ թե ծախս, այլ ներդրում մեր երկրի անվտանգության, տնտեսության բարգավաճման և անկախ, ինքնիշխան երկիր կառուցելու մեջ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ իրականացվող միջոցառումների արդյունքները թեպետ երկարաժամկետ հեռանկարում են մեծամասամբ տեսանելի լինելու, բայց մեր երկրում գրանցված ծնելիության, մահացության, առողջական ցուցանիշներն արդեն իսկ դրական տենդենցներ են ցույց տալիս։
Նախարարը ներկայացրեց մի շարք ցուցանիշներ։ Շեշտեց՝ պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայություններն ավելացվել են մեր երկրում հիվանդացության և մահացության հիմնական պատճառ հանդիսացող 3 ուղղություններով՝ օնկոլոգիական, սրտանոթային, արյան շրջանառության համակարգերի հիվանդությունների գծով։
«Արյան շրջանառության համակարգի հիվանդացությունը, որը մեր երկրում մահացության առումով առաջին տեղում է, 2022 թվականին նվազել է 14,1 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ 2023 թվականին նվազել է ևս 10,2 տոկոսով»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ավելացել է նաև օրգանների փոխպատվաստման թիվը, կատարվել են 60-ից ավելի վիրահատություններ։
Առողջ և ակտիվ ծերացման գաղափարը խթանելու, մեծահասակ բնակչությանն առողջ ապրելակերպի մասին իրազեկելու և ֆիզիկական ակտիվությունը խրախուսելու նպատակով Երևանում ստեղծվել են առողջ ծերացման խմբակներ։ Ըստ Ավանեսյանի՝ այն մեծ ոգևորությամբ է ընդունվել, և մոդելը նաև սկսել են մարզերում կիրառել։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Ապրիլի 12-ին Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ....
Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են 6%-ով. հնարավոր է ժամկետի երկարացում
Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6%-ով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով. Մովսես գյուղի վարչական նախկին ղեկավար
Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի զինատեսակով են կրակել Մովսես գյուղի վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավո...