Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Սիմոնյան
Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկին, երբ խնդրեց պատգամավորները զբաղեցնեն տեղերը, հայտարարեց․
«Ցավոք, թե հուրախություն, մեր ընդդիմադիր գործընկերները թե՛ ասելիքի բացակայության, թե՛ օրակարգի բացակայության պատճառով այսօր դահլիճում չեն, բայց այնպես չէ, որ դահլիճում են լինում ինչ-որ ասելիք կամ օրակարգ ունեն, բայց այնուամենայնիվ իրենց ընտրությունն է, շնորհակալութուն նրանց իրենց աշխատանքի համար»։
Նշենք, որ Կառավարությանը հարց տալու համար գրանցվեց 12 իշխանական պատգամավոր։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել․ Կոստանյան
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողներ...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...