Սպանություն՝ Արագածոտնի մարզում. խեղդամահ են արել 70-ամյա տղամարդուն. ԶԼՄ

Երեկ՝ ապրիլի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 08։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը մահացած քաղաքացի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:


Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ այդ թվում մահացածի հարազատներից, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահվան պատճառը հանկարծամահությունն է, մեծահասակ էր ու հաստատ տարիքն իրենն ասել է, սակայն ոստիկաններն ու քննիչները տեղում ցուցաբերեցին պրոֆեզիոնալիզմ ու ժամերի ընթացքում բացահայտեցին իրականությունը։


Կայքի տեղեկություններով, նշված տան նախասհրահի հատակին հայտնաբերվել է նույն տան բնակիչ 70-ամյա Դ․ Օ․-ի դին։


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ, իսկ սենյակի հատակին հայտնաբերվել են արնանման հետքեր։


«Սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Նշված արարքը կատարելու կասկածանքով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վ․ Ա-ն։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը խեղդամահ է արել Դ․ Օ․-ին։

Քաղաքականություն