Էրեբունիում փետրվարի 5-ի պայթյունից տուժած ընտանիքներին բնակարանի վարձի փոխհատուցում կտրվի
Նիստի ընթացքում վարչական շրջանների աշխատակազմերի կողմից ներկայացվել է ու հավանության է արժանացել սոցիալական աջակցության ընդհանուր 12 ծրագիր: Խորհրդի նախագահ, քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն ընդգծել է սոցիալական ծրագրերի կարևորությունն ու նշել, որ համայնքը շարունակաբար պետք է լինի իր բնակիչների կողքին:
Քաղաքային իշխանության նախաձեռնությունը միաձայն հաստատվել է Երևանի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված՝ քաղաքապետին կից գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Էրեբունի վարչական շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ ընտանիքի Երևանի քաղաքապետարանը կտրամադրի բնակարանի վարձի փոխհատուցում՝ 300,000 -ական դրամի չափով:
«Կովերի պարտեզում» շարունակվում են հետապնդումները Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ։ Ակտիվիստները նոր տեսանյութ են հրապարկել, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների ուղղությամբ քաղաքացիական հագուստով անձինք քարեր են շպրտել։
Նշենք, որ այս օրերին «Կովերի պարտեզում» իրավիճակը սադրել են նաև իսրայելցի ոստիկանները, որոնք ուժով դուրս են բերել արգելապատնեշը։ Հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» հողատարածքների վիճահարույց վաճառքից հետո զինված վերաբնակիչները և ոստիկանությունը պարբերաբար «ստուգումներ» են իրականացնում հին քաղաքի հայկական մշակույթի վերջին հենակետը հանդիսացող թաղամասում:
Հիշեցնենք՝ իսրայելցի վերաբնակիչներն ավելի վաղ ապօրինաբար(ոստիկանության թողտվությամբ)` բռնի ճանապարհով մուտք էին գործել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը (ստատուս քվոն) տեղում։