ԼՂ-ի ինքնորոշման իրավունքն այն չէ, ինչ մենք նկատի ենք ունեցել. Նիկոլ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին
Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, որովհետև չենք առերեսվել այն պարզ իրողության հետ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային հանրությունն ասել է՝ շատ լավ, ժողովուրդ ջան, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, և Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ։ Սա է ամբողջ պրոբլեմը, որ 1996-1998թթ․ պրոցեսներով Հայաստանն իշխանությունը զավթելու և պահելու համար ներկայացվել է այլ լույսի ներքո, և որոշ տեղերից ստացվել են հավաստիացումներ՝ լավ է, կլուծենք, դուք բան մի արեք»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։
Մինասյանի խոսքով՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշված է եղել Արցախի ինքնորոշման իրավունքի, անվտանգության ապահովման մասին, իսկ այսօր կառավարությունն այլ բովանդակությամբ և լրիվ ուրիշ բաների մասին է խոսում։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, չի կարող այս կառավարությունը լինել լեգիտիմ, պետք է հրաժարական տա։
Անդրադառնալով հրաժարականին՝ Փաշինյանն ասաց, որ 2 անգամ արդեն հրաժարական է տվել: Նրա խոսքով՝ ԼՂ-ի ինքնորոշման իրավունքն այն չէ, ինչ իրենք նկատի են ունեցել, որովհետև «ինքնորոշում» բառը, ցավոք, հայերը չեն ստեղծել:
«Երբ ես ասել եմ, որ նշաձողը պետք է իջեցնենք, ես նախընտրական ծրագրի հետևից եմ գնացել: Գիտե՞ք՝ ինչու է ԼՂ-ն հայաթափվել, հենց այդ ճշմարտությամբ, որ ԼՂ-ն պետք է ունենար ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում և կառավարվեր երկու սուբյեկտի կողմից՝ ԼՂ-ի հայերի և ադրբեջանցիների: Սա է եղել բանակցությունների այն անշրջելի կետը, որը ես 2018թ-ին ստացել եմ ժառանգություն»,- նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել․ Կոստանյան
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողներ...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...